Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 11 Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգը. 1. Խաղային գործունեությունը կազմակերպվում և անցկացվում է Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) հիման վրա. 2. Կանոնակարգը կազմակերպչի սահմանած և Կառավարության սահմանած ընթացակարգով հաստատված խաղային գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթուղթն է. 3. Կանոնակարգում պարտադիր նշվում են՝ 1) կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ). 2) խաղասրահի միջոցով խաղային գործունեության իրականացման վայրը և (կամ) պաշտոնական կայքի հասցեն, խաղային հավելվածները. 3) խաղերի տեսակները և քանակը. 4) սույն օրենքին համապատասխան սերտիֆիկացված խաղային արտադրանքների տեսակները և քանակը. 5) մեկ խաղանիշի (ժետոնի) կամ խաղադրույքի միավորի գինը. 6) խաղադրույքի (մասնակցության վճարի) ընդունման կարգը․ 7) խաղերի անցկացման կարգը (կանոնները) և նկարագրերը, ինչպես նաև ԴԵՄՈ տարբերակները. 8) շահումի տարբերակները և հաշվարկման ընթացակարգը. 9) տրամադրվող բոնուսները և առաջարկվող ակցիաները, որոնց շրջանակում տրամադրվում են շահումներ. 10) պատասխանատու և արդար խաղի կանոնները. 11) շահումները վճարելու վայրը, կարգը և ժամկետը. 12) կազմակերպչի՝ խաղային գործունեության համար օգտագործվող ապրանքային նշանը (լոգոն), իսկ վիճակախաղի դեպքում՝ նաև վիճակախաղի անվանումը. 13) խաղադրույքների (մասնակցության վճարի) չեղարկման անհրաժեշտ և բավարար պայմանների հստակ նկարագրությունը. 14) մասնակիցների նույնականացման ընթացակարգը. 15) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները. 16) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները. 17) վիճակախաղի դեպքում նաև՝ ա. վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը, բ. վիճակախաղի տոմսի գինը, գ. շահումների բաշխումը՝ ըստ շահումների տեսակների և չափի, իսկ առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ նաև ըստ քանակի, դ. առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ իրացման համար նախատեսված տոմսերի քանակը, ե. վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը, զ. վիճակախաղի խաղարկությունների հեռուստաալիքը (առկայության դեպքում), է. թղթային կրիչի կիրառման դեպքում՝ վիճակախաղի տոմսի նկարագիրը: |