Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 440 «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման առանձնահատկությունները լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտի ապրանքները հասցնելիս. 1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտի ապրանքները հասցնելուց հետո փոխադրողը պարտավոր է լիազորված տնտեսական օպերատորին ներկայացնել տեղեկություններ տարանցման հայտարարագրի համարի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել իր մոտ առկա տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը. 2. Լիազորված տնտեսական օպերատորը պարտավոր է՝ 1) անցկացնել այն տրանսպորտային միջոցի տեսազննումը, որով առաքվել են ապրանքները, նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, ոչնչացման կամ փոխարինման և (կամ) այդ տրանսպորտային միջոցի բեռնասրահների (հատվածամասերի) վնասման մասին վկայող փաստերի առկայությունը կամ բացակայությունը սահմանելու նպատակով. 2) ուղարկել նշանակման մաքսային մարմին մաքսային հայտարարագրի համարի, նույնականացման միջոցների առկայության (բացակայության), նույնականացման միջոցների՝ ներառյալ դրանց համարների, ինչպես նաև նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, ոչնչացման կամ փոխարինման և (կամ) տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) վնասման նշանների առկայության (բացակայության) մասին տեղեկություններ՝ փոխադրողից սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերն ստանալու պահից 1 ժամվա ընթացքում, իսկ դրանք նշանակման մաքսային մարմնի աշխատանքային ժամից դուրս ստանալու դեպքում՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից ոչ ուշ, քան 1 ժամվա ընթացքում. 3) ապահովել ապրանքների պահպանումը և (կամ) թույլ չտալ կատարել ապրանքների հետ կապված այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով դրանց վիճակը փոփոխվում է, և փաթեթվածքը խախտվում է, թույլ չտալ դրանցից օգտվել կամ դրանք տնօրինել՝ մինչև մաքսային մարմնից նույնականացման միջոցները հանելու համար թույլտվություն ստանալը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 440 3. Նշանակման մաքսային մարմինը, սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկություններն ստանալու պահից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ եթե դրանք ստացվել են նշանակման մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 3 ժամից ավելի ուշ, ապա այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, թույլ է տալիս հեռացնել նույնականացման միջոցները, եթե դրանք կիրառվել են կամ տեղեկացնում է նույնականացման միջոցների հեռացման արգելքի մասին, իսկ այն ապրանքների մասով, որոնց հետ կապված նույնականացման միջոցներ չեն կիրառվել, թույլ է տալիս կամ արգելում է ապրանքների հետ հետագա գործողություններ կատարելը. 4. Այն դեպքում, երբ նշանակման մաքսային մարմինը լիազորված տնտեսական օպերատորին թույլ է տվել հեռացնել նույնականացման միջոցները, եթե դրանք կիրառվել են, լիազորված տնտեսական օպերատորը փոխադրողի ներկայությամբ իրականացնում է նույնականացման միջոցների հեռացումը և փոխադրողից ընդունում է ապրանքները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Այն դեպքում, երբ նույնականացման միջոցները չեն կիրառվել, և նշանակման մաքսային մարմինը թույլ է տվել ապրանքների հետ կապված հետագա գործողությունների անցկացումը, լիազորված տնտեսական օպերատորը փոխադրողից ընդունում է ապրանքները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Լիազորված տնտեսական օպերատորի կողմից փոխադրողից ապրանքներն ընդունելու փաստը հաստատվում է փոխադրողի մոտ առկա տրանսպորտային (փոխադրման), առևտրային փաստաթղթերի մեջ փոխադրողից ապրանքներն ընդունելու ամսաթվի և ժամի վերաբերյալ նշումներ կատարելու միջոցով: Նշված նշումները կատարելուց հետո լիազորված տնտեսական օպերատորն անհապաղ նշանակման մաքսային մարմին է ուղարկում տարանցման հայտարարագրի համարի, փոխադրողից ապրանքներն ընդունելու ամսաթվի և ժամի վերաբերյալ տեղեկություններ պարունակող ծանուցում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 440 5. Նշանակման մաքսային մարմինը, լիազորված տնտեսական օպերատորից սույն հոդվածի 4-րդ կետի չորրորդ պարբերության մեջ նշված ծանուցումն ստանալուց հետո, ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն այդ ծանուցումն ստանալու պահից ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում, իսկ այն դեպքում, երբ նա ստացել է նշանակման մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 ժամից ավելի ուշ, ապա՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամի մեկնարկից ոչ ուշ, քան 4 ժամվա ընթացքում: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ առանց սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված նշումները կատարելու: Նշանակման մաքսային մարմինը ծանուցում է լիազորված տնտեսական օպերատորին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին: Փոխադրողը կարող է ժամանել նշանակման մաքսային մարմին՝ սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան նշումներ կատարելու միջոցով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը ձևակերպելու համար. 6. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից ապրանքները փոխադրողից ընդունելը ձևակերպելուց հետո, սույն հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, այդ ապրանքները համարվում են լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ժամանակավոր պահպանման հանձնված. 7. Այն դեպքում, երբ նշանակման մաքսային մարմինը լիազորված տնտեսական օպերատորին ծանուցել է մաքսային զննում կամ մաքսային տեսազննում անցկացնելու նկատառումներով նույնականացման միջոցների հեռացումն արգելելու մասին, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն Օրենսգրքի 151-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան. 8. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս այն ապրանքների նկատմամբ, որոնց ստացողը լիազորված տնտեսական օպերատորն է: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 440 9. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքները լիազորված տնտեսական օպերատորի կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) ստեղծված մաքսային հսկողության գոտի հասցնելիս դրանց առնչությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու առանձնահատկությունների այլ կամ սույն հոդվածով նախատեսվածից տարբեր դեպքեր: |