FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  59

Տույժերը.
1. Տույժեր են համարվում սույն հոդվածով սահմանված այն գումարները, որոնք մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողը պարտավոր է վճարել Միության մաքսային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում.
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված գումարի 0.04 տոկոսի չափով.
3. Սույն մասով սահմանված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված գումարների նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար.
4. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի նկատմամբ հաշվարկված տույժեր չեն գանձվում սույն օրենքով, Միության մաքսային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված՝ հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամանակահատվածի համար.
5. Մաքսային ստուգման արդյունքով մաքսային վճարների չվճարում կամ թերի վճարում բացահայտվելու դեպքում սույն օրենքի 204-րդ հոդվածով նախատեսված մաքսային ստուգման ակտում և դրան համապատասխան ընդունված որոշումներում արտացոլված տույժերը հաշվարկվում են՝ ստուգման ավարտի օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը.
6. Մաքսային ստուգման արդյունքով մաքսային վճարների չվճարում կամ թերի վճարում բացահայտվելու և մաքսային ստուգման ակտում և դրան համապատասխան ընդունված որոշումներում արտացոլված տույժերը սույն օրենքի 204-րդ հոդվածով սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում տույժերի հաշվարկը վերսկսվում է սույն օրենքի 204-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  59

7. Տույժերի վճարումը, բռնագանձումը և վերադարձը կատարվում է Միության մաքսային օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։