FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  249

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում իրավաբանական անձանց ընդգրկումը.
1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր) իրավաբանական անձանց ընդգրկումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 54-61-րդ գլուխներով և սույն օրենքի 50-57-րդ գլուխներով սահմանված դրույթներին համապատասխան.
2. Ռեեստրում ընդգրկվելու համար իրավաբանական անձը թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում է մաքսային մարմին՝ կցելով սույն օրենքի 50-57-րդ գլուխներով նախատեսված փաստաթղթերը.
3. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների, ազատ պահեստների տիրապետողների և անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրներում ընդգրկվելու համար իրավաբանական անձը դիմում է ներկայացնում մաքսային մարմին որպես ժամանակավոր պահպանման պահեստ, մաքսային պահեստ, ազատ պահեստ կամ անմաքս առևտրի խանութի առևտրի սրահ օգտագործվող առանձնացված յուրաքանչյուր նոր վայրում կամ հասցեում կառույցների, շինությունների (շինությունների մասերի) կամ բաց հրապարակների վերաբերյալ.
4. Ռեեստրում ընդգրկված ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների, ազատ պահեստների և անմաքս առևտրի խանութների հատակագծերի, շենքերի և շինությունների նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ կամ համաձայնությամբ.
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում մաքսային մարմիններ կարող են ներկայացվել փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, բացառությամբ մաքսատուրքի և հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերի, որոնց դեպքում մաքսային մարմիններ ներկայացվում է փաստաթղթի բնօրինակը: Պատճենները ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը կարող է ստուգել դրանց համապատասխանությունը բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են դրանք ներկայացրած անձին.
6. Մաքսային մարմինը ռեեստրում ընդգրկելու համար ներկայացված դիմումն ուսումնասիրում է այն ստանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ և 14-րդ մասերում նշված դեպքերի), և որոշում է կայացնում ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու կամ ընդգրկումը մերժելու մասին։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  249

7. Ռեեստրում ընդգրկվելու դիմումի հետ պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացված չլինելու դեպքում, եթե պահպանվել են ռեեստրում ընդգրկվելու համար օրենքով սահմանված մյուս պայմանները, ապա մաքսային մարմինը նախնական որոշում է կայացնում ռեեստրում ընդգրկելու համար պահանջվող պայմանների բավարար լինելու մասին.
8. Մաքսային մարմինը ռեեստրում ընդգրկվելու համար պահանջվող պայմանների պահպանման մասին նախնական որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով ծանուցում է դիմումը ներկայացրած իրավաբանական անձին նախնական որոշման, ինչպես նաև պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության մասին.
9. Պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում ծանուցումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
10. Մաքսային մարմինը դիմումը ներկայացրած իրավաբանական անձին ընդգրկում է ռեեստրում պարտավորությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
11. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ սույն օրենքով սահմանված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակներից ցանկացածով կամ դրանցից մի քանիսի զուգակցմամբ.
12. Մաքսային մարմիններն իրականացնում են որպես ժամանակավոր պահպանման պահեստ, մաքսային պահեստ, ազատ պահեստ կամ անմաքս առևտրի խանութ օգտագործվող շինությունների և տարածքների, իսկ մաքսային փոխադրողի դեպքում՝ տրանսպորտային միջոցների տեսազննում` սույն օրենքով սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանությունը ստուգելու նպատակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  249

13. Իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում մաքսային մարմինը, նշելով այդ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքերը, իրավունք ունի պահանջելու իրավաբանական անձի ներկայացրած տվյալները հաստատող այլ փաստաթղթեր.
14. Սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված դեպքում ռեեստրում ընդգրկելու մասին դիմումի ուսումնասիրությունը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած իրավաբանական անձի կողմից մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը ներկայացնելը: Դիմում ներկայացրած իրավաբանական անձը մաքսային մարմնի պահանջած փաստաթղթերը կարող է ներկայացնել 10 աշխատանքային օրվա ընթացքում.
15. Ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատվում է նրան ռեեստրում ընդգրկելու մասին վկայական տալու միջոցով.
16. Ռեեստրում ընդգրկված լինելու վերաբերյալ վկայականն ստորագրում է մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ նրա լիազորած անձը և վավերացնում է կնիքով.
17. Մաքսային մարմինը, ուսումնասիրելով ռեեստրում ընդգրկելու մասին իրավաբանական անձի դիմումը, կարող է սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը չգերազանցող ժամկետում դիմումը մերժելու մասին որոշում կայացնել: Ռեեստրում ընդգրկումը մերժելու վերաբերյալ որոշման մասին մաքսային մարմինը ծանուցում է իրավաբանական անձի ղեկավարին կամ այլ լիազոր ներկայացուցչի՝ մերժման որոշումն ընդունելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով մերժման հիմքերը.
18. Մաքսային մարմինը ռեեստրում ընդգրկելու դիմումը մերժում է, եթե՝
    1) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ իրավաբանական անձը չի համապատասխանում Միության մաքսային օրենսգրքով սահմանված պահանջներին.
    2) չեն ներկայացվել սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը.
    3) իրավաբանական անձի կողմից դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանում նրա ներկայացրած տվյալներին.
    4) ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում առկա տվյալները կեղծ են կամ չեն համապատասխանում մաքսային գործի բնագավառում գործունեության տվյալ տեսակի համար օրենքով սահմանված պահանջներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  249

19. Ռեեստրների ձևերը, ռեեստրներում իրավաբանական անձանց ընդգրկելու, ռեեստրից հանելու, փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների, մաքսային պահեստների տիրապետողների, ազատ պահեստների տիրապետողների, անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրներում ընդգրկման մասին վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Կոմիտեն։ Մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի ձևը, Միության մաքսային օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է Հանձնաժողովը.
20. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում ընդգրկման մասին դիմումների ուսումնասիրության և ընդգրկման համար վճար չի գանձվում.
21. Միության մաքսային օրենսգրքի 399-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, եթե մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացվող պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է ապահովագրական կազմակերպության տրամադրած երաշխիք ներկայացնելու միջոցով, ապա օտարերկրյա արժույթի վերահաշվարկն իրականացվում է համապատասխան ապահովման ներկայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի փոխարժեքին համապատասխան.
22. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 399-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը.
23. Իրավաբանական անձանց կողմից մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելու համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման՝ իրականացվող գործունեության տեսակներին առնչվող ապահովումները ներկայացվում են Միության մաքսային օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված չափերով՝ վերահաշվարկված Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  249

24. Սույն օրենքով սահմանված եղանակներից մի քանիսի կիրառմամբ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովման դեպքում դրանց օգտագործման հերթականությունը և կարգը սահմանում է Կոմիտեն.
25. Միության մաքսային օրենսդրությանը և սույն օրենքին համապատասխան՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից տրամադրված՝ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է այդ իրավաբանական անձին սույն օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով՝ հետևյալ դեպքերում.
    1) իրավաբանական անձին՝ մաքսային գործի բնագավառում գործունեության տեսակով զբաղվող անձանց ռեեստրում գրանցումը մերժելու դեպքում.
    2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների կողմից պարտավորությունների կատարման ապահովման մի ձևը մյուսով փոխարինելու դեպքում.
    3) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների պարտավորությունների կատարման ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված չափը նվազեցնելու դեպքում.
    4) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձին ռեեստրից հանելու դեպքում.
    5) Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում: