FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  75

Արգելադրված անժառանգ գույքի տնօրինումը.
1. Մահացած պարտապանի գույքը՝ որպես անժառանգ գույք, համայնքի սեփականությանն անցնելու հիմքերի առկայության դեպքում գույքն արգելանքից հանվում է և փոխանցվում է համայնքի սեփականությանը, եթե համայնքը Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին վճարում է գույքի շուկայական արժեքը, բայց ոչ ավելի, քան մահացած պարտապանի նկատմամբ բոլոր դրամական պահանջների, ներառյալ կատարողական վճարների հանրագումարը.
2. Եթե համայնքը հրաժարվում է վճարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարը կամ հարկադիր կատարողի համապատասխան ծանուցումը ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, չի վճարում այն, ապա գույքը սույն օրենքով սահմանված կարգով իրացվում է, իրացումից ստացված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով, իսկ բոլոր պահանջների բավարարումից հետո մնացած գումարը փոխանցվում է համայնքին։