FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28

Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը.
1. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն ուժը կորցրած է ճանաչում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը, եթե՝
    ա) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային (ծառայությունների մատուցման) կամ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր.
    բ) օտարերկրացու ներկայացրած դիմումի հիման վրա.
    գ) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցում է օտարերկրացուն և վերջինիս գործատուին որոշման կայացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: