FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  141

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ: 6. Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Եթե դրա արդյունքով կուսակցության մանդատների 70 տոկոսից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70 տոկոսը գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 տոկոսից ոչ պակաս ներկայացվածություն։ Եթե ընտրական ցուցակում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչներ չկան, ապա այդ մանդատները մնում են թափուր: Եթե կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է հասանելիք մանդատների թվից, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր։ Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրություն է կազմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը հնգօրյա ժամկետում ուղարկվում է վարչապետին, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը՝ համապատասխան մարզպետին: Արձանագրությունը կազմվում է ավագանի ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտին հաջորդող 5-րդ օրը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` համապատասխան որոշումն ընդունելուն հաջորդող 5-րդ օրը:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  141

7. Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը փոքր է մանդատների բաշխմամբ հասանելիք մանդատների թվից, ապա այդ մանդատները մնում են թափուր.
8. Մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքով տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 30 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: Եթե ընտրական ցուցակում նվազ ներկայացված սեռի թեկնածուներ չկան, ապա այդ մանդատը մնում է թափուր: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր.
9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է ընտրական հանձնաժողովի նիստում: Նոտարական կարգով վավերացված՝ ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումը սույն հոդվածի իմաստով համարվում է վավեր, եթե այն ընտրական հանձնաժողով է ներկայացվում վավերացվելուց հետո՝ առավելագույնը եռօրյա ժամկետում։ Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են ընտրական ցուցակից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  141

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
    1) Երևանի ավագանի ընտրվելու մասին.
    2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
    3) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
    4) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին.
    5) Երևանի ավագանու ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին.
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, ամփոփում է համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
    1) համապատասխան համայնքների ավագանիներ ընտրվելու մասին.
    2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
    3) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
    4) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին.
    5) համապատասխան համայնքների ավագանիների ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին.
3. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  141

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), եթե ընտրությանը մասնակցել է 3 և ավելի կուսակցություն (կուսակցությունների դաշինք).
3.1. Եթե ընտրությանը մասնակցել է 2 կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են 2 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները): Եթե ընտրությանը մասնակցել է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) և ստացել է սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ, ապա բոլոր մանդատները տրվում են տվյալ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին).
3.2․ Մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում համապատասխան համայնքի ավագանի ընտրվելու մասին որոշում ընդունվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին.
4. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են: