FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  18

Հանձնաժողովի նիստերը, քննարկումները և դրանց անցկացման կարգը.
1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստում.
2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ դեպքերում.
3. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ այլ վայրում.
4. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անդամը.
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ.
6. Հանձնաժողովի նիստերը կարող են կազմակերպվել հեռավար: Հանձնաժողովի անդամը նիստին կարող է մասնակցել հեռավար՝ Հանձնաժողովի նիստը նախագահողի համաձայնությամբ.
7. Հանձնաժողովի նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը.
8. Նիստին մասնակցող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Նիստի ընթացքում լուսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են նախագահողի թույլտվությամբ.
9. Եթե նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու և նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ.
10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Գրավոր արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի՝ նիստին մասնակցած բոլոր անդամները.
11. Շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ առևտրային գաղտնիքի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացնում նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ.
12. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին հարցը քննարկվում է դռնփակ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  18

13. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է Հանձնաժողովի նախագահը: