Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 49 Ֆիզիկական հարկադրանքը. 1. Հարկադիր կատարողն իրավասու է պարտապանի և այլ անձանց նկատմամբ կիրառելու ֆիզիկական հարկադրանք (ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ), եթե այդ անձինք խոչընդոտում են կատարողական գործողությունների իրականացումը, ինչպես նաև վտարման, բնակեցման պահանջների հարկադիր կատարման նպատակով, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել կատարումը. 2. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառում է «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով սահմանված՝ դրանց գործադրման պայմանների և սահմանների պահպանմամբ. 3. Հարկադիր կատարողի կողմից հրազենի գործադրման դեպքերը, պայմանները և սահմանները սահմանվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով: |