FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը.
1. Պետական ծառայության հավասար պաշտոնում պետական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը, եթե պետական ծառայողի հավասար պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը: 1.1. Դիվանագետի բնականոն աճի համար հաշվարկվում է նաև ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը.
2. Պետական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում պետական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայության պաշտոն կամ պետական պաշտոն: Ընդ որում, պետական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո հանրային ծառայության պաշտոն կամ պետական պաշտոն զբաղեցնելու և հանրային ծառայության պաշտոնից կամ պետական պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնի նշանակվելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի մեկ ամիսը: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում.
4. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն՝ հետևյալ սխեմայով.
    1) հիմնական աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ տարին մեկ անգամ.
    2) հիմնական աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

3) հիմնական աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.
    4) հիմնական աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ.
5. Տվյալ պաշտոնում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է պետական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ: Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաև նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները.
6. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան.
7. Ներքին գործերի նախարարության ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանում են զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվում: