Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 407 Բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելը. 1. Առանց օրենքով նախատեսված հատուկ թույլտվության (լիցենզիա) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Ապացուցողական բժշկության սկզբունքների վրա չհիմնված գործողությամբ կամ համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու համար մասնագիտական գիտելիքների կամ տեխնոլոգիաների շրջանցմամբ բժշկական գործառույթ իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: |