Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 12 Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքը. 1. Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են` անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից. 2. Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով. 3. Անկախ տեղեկության ստացման ձևից` ձեռք բերված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործողը կարող է տնօրինել և օգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում. 4. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնվում է լիազոր մարմնին` կառավարության սահմանած կարգով. 5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ հանդիսացող օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման են տրամադրվում ընդերքի ոլորտի լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով: |