Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 110 Հաշտության համաձայնությունը. 1. Մինչև դատաքննության ավարտը դատավարության մասնակիցները դատավարության յուրաքանչյուր փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձևակերպվում է գրավոր և ներկայացվում դատարանի հաստատմանը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատարանը կայացնում է վճիռ՝ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ` 1) հաշտության համաձայնությունն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերի. 2) հաշտության համաձայնությունն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները. 3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որևէ գործ. 3. Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատավարության մասնակիցներին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները: |