Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 361 Դատական վերանայման բողոքի հիման վրա կոլեգիալ կազմով եզրափակիչ դատական ակտ կայացնելը. 1. Դատական վերանայման բողոքի հիման վրա կոլեգիալ կազմով եզրափակիչ դատական ակտ կայացնելիս դատավորների խորհրդակցության ժամանակ առանձին սենյակում կարող են գտնվել միայն տվյալ վարույթով դատական կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները. 2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքով նախատեսված հաջորդականությամբ: Առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է բողոք բերած անձի համար. 3. Դատավորներից յուրաքանչյուրը յուրաքանչյուր հարցի պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում: Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է մեղադրյալի համար. 4. Դատական ակտի յուրաքանչյուր էջ կնքվում է, իսկ վերջին էջը ստորագրում են բոլոր դատավորները: Դատական ակտի եզրափակիչ մասի կապակցությամբ մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորը չի ստորագրում դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել տարբերվող հատուկ կարծիք. 5. Դատական ակտի պատճառաբանական մասի կապակցությամբ մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավասու է գրավոր շարադրելու համընկնող հատուկ կարծիք. 6. Հատուկ կարծիքն ստորագրում և կնքում է մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորը, և այն կցվում է քրեական գործին։ Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում: Հատուկ կարծիքը տրամադրվում է տվյալ վարույթի մասնակիցներին։ |