FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

Կուսակցություններին կատարվող նվիրատվությունները.
1. Կուսակցություններն իրավունք ունեն գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, ներառյալ՝ փոխառությունների, երրորդ անձի կողմից կուսակցության պարտքը մարելու, պարտատիրոջ կողմից կուսակցության պարտքը ներելու, ինչպես նաև կուսակցության օգտին կատարվող այլ գործունեության տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.
1.1. Նվիրատվություն են համարվում նաև կուսակցության օգտին անհատույց աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը, օգտագործման հանձնումը կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման կամ կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցման կամ վարձակալության հանձնելու հետևանքով կուսակցության մոտ ձևավորված խնայողությունը (բնեղենով նվիրատվությունը)։ Գործող շուկայական արժեքից տարբերվող գինը համարվում է էականորեն ցածր, եթե այն գործող շուկայական արժեքից տարբերվում է նվազագույնը քսան տոկոսը գերազանցող չափով.
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված բնեղենով նվիրատվությունները ենթակա են հաշվարկման իրենց շուկայական արժեքով և պետք է արտացոլվեն կուսակցության տարեկան հաշվետվության մեջ, իսկ դրանց արժեքը (գումարը՝ դրամական արտահայտությամբ՝ պայմանագրով նախատեսված արժեքի և շուկայական արժեքի տարբերության մասով) ներառվում է նվիրատվությունների՝ սույն օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափում.
2. Կուսակցությանը տրվող նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ, մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, այդ թվում՝ մեկ ֆիզիկական անձի կողմից՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը: Սույն հոդվածով սահմանված՝ նվիրատվությունների առավելագույն սահմանաչափը չի ներառում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական հիմնադրամներին կատարված մուծումները։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

Ֆիզիկական անձը կարող է սույն մասի առաջին պարբերությունում նշված նվիրատվության առավելագույն սահմանաչափի շրջանակներում նվիրատվություն կատարել մեկ և ավելի կուսակցության.
3. Կուսակցությանը նվիրատվության կարգով տրվող անշարժ գույքը չի կարող օտարվել նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում.
4. Նվիրատվություններ չեն թույլատրվում`
    1) օտարերկրյա պետություններից․ 2) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից․ 3) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն կատարվող ֆինանսավորման․ 4) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից․ 5) անանուն անձանցից.
    6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից.
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` իննսունօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան կուսակցության տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելը կուսակցության համար սահմանված նվիրատվության, անդամավճարի կամ մուտքի վճարի սահմանված չափը գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցել պետական բյուջե.
6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չթույլատրված նվիրատվությունների ստացման դեպքում կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, դրանք փոխանցել պետական բյուջե.
7. Նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը և անձը հաստատող փաստաթղթի համարը.
8. Կուսակցությանն օրենքով սահմանված դրամական հատկացումները կատարվում են միայն անկանխիկ։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

8.1. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված նվիրատվությունների դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելիս կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը, նվիրատվությանը համարժեք դրամական գումարը կամ նվիրատվության սահմանված չափը գերազանցող դրամական գումարը վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցել պետական բյուջե: Եթե նվիրատվությունն ստացվել է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չթույլատրված աղբյուրներից, ապա կուսակցությունը պարտավոր է ստանալուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, նվիրատվությունը, նվիրատվությանը համարժեք դրամական գումարը կամ նվիրատվության սահմանված չափը գերազանցող դրամական գումարը փոխանցել պետական բյուջե.
9. Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 8.1-ին մասերով սահմանված համապատասխան նվիրատվությունների ստացման և դրանք օրենքով սահմանված ժամկետներում համապատասխանաբար պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու դեպքում կուսակցությունը օրենքով սահմանված կարգով ենթակա է պատասխանատվության.
10. Սույն օրենքի իմաստով՝ նվիրատվություն չեն համարվում կամավորների կողմից անձնական գույքի օգտագործմամբ (բացառությամբ տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի) կատարված աշխատանքը կամ ծառայությունների մատուցումը, ինչպես նաև տեղական կամ միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին և նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան ողջամիտ ծախսերը: Սույն հոդվածի իմաստով՝ աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի համարվում կամավոր աշխատանք, եթե դրանց կատարման համար պահանջվում է որոշակի մասնագիտական որակավորում, դրանց դիմաց աշխատանք կատարողը կամ ծառայություններ մատուցողը այլ դեպքերում սովորաբար ստանում է հատուցում, և աշխատանքի կամ ծառայության մատուցման տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը։ Այդ ծառայությունները համարվում են բնեղենով նվիրատվություն և ներառվում են նվիրատվությունների՝ սույն օրենքով սահմանված առավելագույն սահմանաչափում։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

11. Կուսակցության հետ վարկային պայմանագիր կնքելու դեպքում այդ պայմանագրի պայմանները, ներառյալ՝ վարկի տոկոսադրույքը, պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին և չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից.
12. Վարկային պայմանագրի դեպքում արգելվում են վարկը կամ դրանց տոկոսներն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո տոկոսադրույքը վերանայելը, որի արդյունքում տոկոսադրույքը շուկայականից էականորեն կնվազի, կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակնհայտ անհավասար այլ անձանց հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն։ Սույն դրույթների խախտումը կարող է դիտվել որպես իրավաբանական անձի կողմից նվիրատվություն և առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն.
13. Սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի դրույթների խախտման հետևանքով կուսակցության ձեռք բերած եկամուտը (խնայողությունը) համարվում է օրենքով արգելված նվիրատվություն և ենթակա է փոխանցման պետական բյուջե՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան։ Սույն դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  24

14. Կուսակցության հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները, ներառյալ՝ բանկային ավանդի տոկոսադրույքը պետք է համապատասխանեն շուկայում գործող սովորական պայմաններին և չպետք է էականորեն տարբերվեն այլ անձանց հետ նույնանման պայմաններում կնքվող պայմանագրերի պայմաններից։ Եթե բանկային ավանդի տոկոսադրույքը էականորեն գերազանցում է համանման պայմանագրերի դեպքում առաջարկվող տոկոսադրույքը, ապա ավանդի տոկոսների՝ համանման պայմանագրերի համեմատ էականորեն գերազանցող մասը դիտվում է որպես օրենքով չթույլատրված աղբյուրից նվիրատվություն և ենթակա է փոխանցման պետական բյուջե՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան։ Սույն մասի դրույթների խախտումը կարող է դիտվել որպես իրավաբանական անձի կողմից նվիրատվություն և առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն.
15. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված բանկը ամսական պարբերականությամբ կուսակցությանն է տրամադրում նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ներառում են կատարված նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների սահմանաչափերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև նվիրատվություն, անդամավճար կամ մուտքի վճար կատարող անձի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը։