FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները.
1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են`
    1) կատարել դատախազի, քննիչի` քրեական վարույթի ընթացքում տրված հանձնարարությունները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված՝ իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու և գաղտնի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.
1.1) ստուգել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված անանուն հաղորդումը, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել.
1.2) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացների շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա ստուգել հայցվող տեղեկատվությունը՝ հանձնաժողով փոխանցելով իրենց հայտնի դարձած տվյալները։ 2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ.
    3) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին.
    4) իրենց լիազորություններն իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ոչնչացման ենթակա տեղեկությունների.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

5) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տեղեկությունն անմիջականորեն ձեռք բերելու անհնարինության դեպքում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա աջակցել վերջինիս տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ իրականացնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և դրանց արդյունքները, այդ թվում՝ տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը տրամադրելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին: