Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 Փոփոխությունների գրանցումը և դրա ուժի մեջ մտնելը. 1. Գրանցումը կարող է փոփոխվել ապահովված անձի (պարտատիրոջ) դիմումով. 2. Եթե գրանցման փոփոխությամբ փոփոխվում է ապահովված իրավունքի առարկան, ապա այդ փոփոխությունը պետք է հիմնված լինի ապահովման պայմանագրի կամ այլ գրավոր պայմանագրի վրա. 3. Մեկից ավելի ապահովված անձի (պարտատիրոջ) մասին գրանցում կատարված լինելու դեպքում փոփոխությունը գործում է միայն փոփոխության գործարքի կողմ հանդիսացող պարտատիրոջ նկատմամբ. 4. Գրանցման փոփոխությունն ուժի մեջ է մտնում գրանցելու պահից. 5. Գրանցման փոփոխությունն իրավական ուժ չունի, եթե բացակայում են ապահովված անձի (պարտատիրոջ) տվյալները. 6. Փոփոխության գրանցմամբ գրանցման գործողության ժամկետը չի երկարաձգվում, եթե ժամկետի երկարաձգման վերաբերյալ հատուկ նշված չէ. 7. Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից ապահովված իրավունքը զիջելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է, և լրացուցիչ գրանցում չի պահանջվում։ |