Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 31 Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը. 1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր ձևով և ստորագրվի միանձնյա արբիտրի կամ արբիտրների կողմից: Մեկից ավելի արբիտրների մասնակցությամբ արբիտրաժային վարույթի դեպքում բավական է արբիտրաժային տրիբունալի անդամների մեծամասնության ստորագրությունների առկայությունը այն պայմանով, որ վճռում նշվեն բացակայող ստորագրությունների պատճառները. 2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է լինի պատճառաբանված, բացառությամբ եթե կողմերը համաձայնվել են, որ պատճառաբանություններ չպետք է նշվեն վճռում, կամ եթե կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ՝ սույն օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն նաև արբիտրաժային ծախսերը և դրանց բաշխումը կողմերի միջև, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Արբիտրաժային վճռի կամ դրա որևէ պատճառաբանությանը չհամաձայնվելու դեպքում յուրաքանչյուր արբիտր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք. 3. Վճռում նշվում են արբիտրաժի անցկացման ամսաթիվը և վայրը` սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Արբիտրաժային տրիբունալի վճիռը համարվում է կայացված վճռում նշված վայրում. 4. Վճռի կայացումից հետո յուրաքանչյուր կողմին պետք է ուղարկվի դրա պատճենը` ստորագրված արբիտրների կողմից` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան: |