Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 31 Պաշտպանի տարեկան հաղորդումն ու զեկույցները. 1. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Ազգային ժողովում Պաշտպանի կողմից տարեկան հաղորդման ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով. 2. Պաշտպանի տարեկան հաղորդման կառուցվածքը, դրանում ներառված հարցերի շրջանակը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ներկայացված առաջարկների արտահայտման ձևը որոշում է Պաշտպանը: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին և հրապարակում նաև զանգվածային լրատվության միջոցներով. 3. Հասարակական հնչեղություն ունեցող առանձին հարցերի կամ մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերում Պաշտպանը կարող է հանդես գալ նաև արտահերթ հրապարակային զեկույցներով կամ հաղորդումներով, որոնք կարող են պարունակել ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր և փաստեր, այլև մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ. 4. Պաշտպանն ապահովում է հաղորդումների և զեկույցների հրապարակայնությունը. 5. Պաշտպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում հրապարակում է առանձին զեկույց նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: |