Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 3 8) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածու` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, պատմականորեն ձևավորված և մշտապես համալրվող արխիվային փաստաթղթերի (այդ թվում` էլեկտրոնային) ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության և տեղեկատվական պաշարների անբաժանելի բաղկացուցիչ մասն է և ենթակա է մշտական պահպանության. 9) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթուղթ` հայ ժողովրդի նյութական և հոգևոր կյանքն արտացոլող, գիտապատմական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային նշանակություն ունեցող` փորձաքննությամբ արժեքավորված, պետության կողմից հաշվառված և մշտական պահպանության ենթակա արխիվային փաստաթուղթ (այդ թվում` էլեկտրոնային). 10) արխիվ՝ իրավաբանական անձ կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկի կամ կազմակերպության, իրավաբանական անձի կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող միավոր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի (այդ թվում՝ էլեկտրոնային) համալրում, հաշվառում, պահպանում և օգտագործում մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելը. 12) պետական արխիվ` պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղծում է պետությունը` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն իրականացնելու նպատակով. 13) համայնքային արխիվ` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որն ստեղծում է համայնքը` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նպատակով. 14) արխիվային փաստաթղթերի մշտական պահպանություն` արխիվային փաստաթղթերի պահպանություն` առանց պահպանության ժամկետի սահմանման. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 3 ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) արխիվային գործ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությունը Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման բնագավառում. 1.1) փաստաթուղթ՝ նյութական կրիչի վրա գրառված տեղեկություն՝ վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս այն նույնականացնել. 2) արխիվային փաստաթուղթ` պետության և հասարակության համար պատմամշակութային ու փաստավավերագրական նշանակությամբ պահպանության ենթակա` նյութական կրիչի վրա գրանցված վավերապայմաններով տեղեկություն, որը թույլ է տալիս դա նույնականացնել. 3) արխիվային այլ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմի մեջ չմտնող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պահպանվող արխիվային փաստաթղթեր. 4) անձնակազմին վերաբերող փաստաթղթեր` գործատուի հետ քաղաքացիների աշխատանքային հարաբերությունների ընթացքում աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի և աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր. 5) մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր` ֆիզիկական անձի առողջական վիճակի, ընտանեկան և նեղ անձնական հարաբերությունների, ծննդյան, որդեգրման, ամուսնության և ամուսնալուծության հանգամանքների, անձնական տվյալների, անձնական գրագրության և թղթակցության, նոտարական գործարքների, գույքային իրավունքի, եկամտի աղբյուրների մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթեր. 6) առանձնապես արժեքավոր փաստաթուղթ` պատմամշակութային կամ գիտական արժեք, պետության և հասարակության համար հատուկ կարևորություն ունեցող արխիվային փաստաթուղթ, որի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հաշվառման, պահպանության և օգտագործման հատուկ պայմաններ. 7) հազվագյուտ փաստաթուղթ` առանձնապես արժեքավոր փաստաթուղթ, որը եզակի է իր բովանդակած տեղեկատվությամբ կամ արտաքին հատկանիշներով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 3 15) արխիվային փաստաթղթերի ժամանակավոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ, պահպանություն` արխիվային փաստաթղթերի պահպանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում. 16) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի ավանդատվական պահպանություն` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանությունը պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 17) արխիվային փաստաթղթերի պահատվությամբ պահպանություն` արխիվային փաստաթղթերի պահպանությունը պետական կամ համայնքային արխիվներում դրանց սեփականատերերի հետ` համապատասխան պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում և պայմաններով. 18) արխիվային փաստաթղթերի սեփականատեր` Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության համայնք, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի արխիվային փաստաթղթերի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունք. 19) արխիվային փաստաթղթերից օգտվող` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, սահմանված կարգին համապատասխան, օգտվում է արխիվային փաստաթղթերից իրեն անհրաժեշտ տեղեկությունն ստանալու և օգտագործելու նպատակով. 20) արխիվի համալրման աղբյուր` պետական կամ համայնքային արխիվներին արխիվային փաստաթղթեր և նյութական կրիչի վրա այլ տեղեկություններ հանձնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական կամ ֆիզիկական անձ. 21) տեղեկատու-որոնողական միջոցներ` արխիվային փաստաթղթերի բովանդակությանը վերաբերող տեղեկատվության և դրանց որոնման ապահովման նպատակով կազմված փաստաթղթերի ամբողջություն. 22) գրանցամատյան` պետական հաշվառման հիմնական փաստաթուղթ, որն ապահովում է հազվագյուտ փաստաթղթի հաշվառումը` նրան բնութագրող առանձնահատուկ նշանների հակիրճ նկարագրությամբ և որոնողական տվյալներով: |