FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների համապատասխանության գնահատումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների բոլոր մոդելները ենթակա են պարտադիր համապատասխանության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: 2․ Ներկրված քաղաքացիական և ծառայողական զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ներկրվելուց հետո ենթակա են պահեստավորման և համապատասխանության գնահատման։ 3․ Համապատասխանության գնահատում չի պահանջվում ներկրվող հետևյալ զենքերի դեպքում.
    1) ցուցահանդեսների ժամանակ oտարերկրյա մասնակցի կողմից ցուցադրման նպատակով ներկրվելու ժամանակ, եթե առկա է ցուցահանդեսի անցկացման պատասխանատու իրավաբանական անձի հրավերը կամ նրա հետ կնքված պայմանագիրը, ինչպես նաև սպորտային միջոցառման կամ որսի մասնակցելու նպատակով oտարերկրյա քաղաքացիների կողմից ներկրվող զենքերի համար, եթե առկա է հրավերը կամ պայմանագիրը.
    2) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից արտադրական նպատակների համար ներկրվող քաղաքացիական և ծառայողական զենքի եզակի նմուշների, ձևերի և մոդելների դեպքում.
    3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ներկրվող կամ տարանցիկ փոխադրվող զենքերի դեպքում.
4. Համապատասխանության սերտիֆիկատ չունեցող զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները ենթակա են առգրավվելու, վերցվելու և ոչնչացվելու՝ Կառավարության սահմանած կարգով։