Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.2 Ապահովված իրավունքի առարկայի իրացման և ապահովված պահանջի չափը հաստատելու մասին դիմումի քննության կարգը. 1. Դատարանը, ստանալով ապահովված պարտատիրոջ դիմումը, դիմումի օրինակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է պարտապանին և կառավարչին, որոնք դիմումի օրինակն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կարող են հայտնել գրավոր դիրքորոշում դիմումի կապակցությամբ. 2. Եթե պարտապանը կամ կառավարիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիրքորոշում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին. 3. Եթե պարտապանը կամ կառավարիչը դատարան ներկայացված դիրքորոշմամբ առարկում է դիմումին, ապա դատարանը առարկությունը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատական նիստ է հրավիրում, որի մասին պատշաճ կարգով ծանուցվում են դիմողը, պարտապանը և կառավարիչը: Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը. 4. Եթե պարտապանի կամ կառավարչի առարկությունը պայմանավորված է ապահովված իրավունքի առարկայի՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրում օգտագործելու անհրաժեշտությամբ, ապա առարկությանը կից պետք է ներկայացվեն ֆինանսական առողջացման ծրագիրը և ապահովված պարտատիրոջը համարժեք պաշտպանություն տրամադրելու մասին հայտարարությունը. 5. Ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե՝ 1) պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք. 2) առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր. 3) ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.2 4) դիմումը ներկայացվել է 39.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո, և չի ներկայացվել ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին միջնորդություն, կամ ներկայացված միջնորդությունը մերժվել է. 6. Ապահովված պարտատերն իրավունք ունի կրկին դիմելու ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումով, եթե գույքն արտադատական կարգով իրացնելու մերժման հիմքերը վերացել են։ Ապահովված պարտատիրոջ կրկին ներկայացված դիմումի քննարկումը և լուծումը կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով. 7. Արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք չունեցող ապահովված պարտատիրոջ կողմից դատական կարգով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու մասին դիմումը ներկայացվում և քննվում է սույն օրենքի 39.1-ին և 39.2-րդ հոդվածներով սահմանված կարգով, եթե այդ հոդվածների իրավակարգավորումները կիրառելի են տվյալ դիմումի քննության համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների պահանջները: Սույն մասի հիմքով դատարանի վճռով ապահովված իրավունքի առարկայի վրա բռնագանձում տարածելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացումը կատարվում է սնանկության գործի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված կարգով: |