FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35.4

Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները.
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը.
2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող՝ օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք.
3. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում.
4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի, այդ թվում՝ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  35.4

6. Պահանջատիրոջ և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը: Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է պահանջատիրոջ կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելուց հետո, իսկ գույքի (լոտի) հանձնման կապակցությամբ հարկեր վճարելու պարտականություն առաջացնելու դեպքում` նաև դրա կատարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո.
7. Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների).
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը էլեկտրոնային հարկադիր աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով.
9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված դեպքերում.
10. Եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում, և կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է դառնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: