Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 35 Հանրաքվեի արդյունքների ամփոփումը. 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) հանրաքվեի դրված ակտի ընդունման մասին. 2) հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին. 3) հանրաքվեի դրված ակտը չընդունելու մասին. 4) հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին. 2. Սահմանադրության 207-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը. 3. Հանրաքվեի դրված ակտը համարվում է չընդունված, եթե ապահովված չեն սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները. 4. Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին. 5. Եթե հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում կամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենքի կամ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է նոր քվեարկություն. 6. Հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն: |
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ article 35 7. Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակվում և անցկացվում է սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: Նոր քվեարկությունն անցկացվում է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո` սույն օրենքով սահմանված կարգով: |