Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Վերստուգող հանձնաժողովը. Վերստուգող հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Ընկերության վարչական խորհրդի, նրա գործադիր մարմնի կողմից իրականացվող ֆինանսական և տնտեսական գործունեության նկատմամբ: Վերստուգող հանձնաժողովը ընտրվում է Ընկերության Ժողովի կողմից իր անդամների կազմից ուղղակի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով, երեք անդամից ոչ պակաս կազմով: Ընկերությանը պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վերստուգող հանձնաժողովի կազմում: Վարչական խորհրդի անդամը, տնօրինության աշխատակիցները, վեճեր լուծող հանձնաժողովի անդամը միաժամանակ չեն կարող լինել նաև վերստուգող հանձնաժողովի կազմում: Վերստուգող հանձնաժողովը գործում է Ընկերության ժողովի հաստատած` վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգի համաձայն: Վերստուգող հանձնաժողովն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնում է տարեկան առնվազն մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ, Ժողովի որոշմամբ կամ վարչական խորհրդի անդամների ընդհանուր քանակի երկու երրորդի որոշմամբ ցանկացած ժամանակ կարող է իրականացնել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովն իր իրականացրած ստուգման արդյունքներն ամփոփում է գրավոր եզրակացության մեջ, որն ստորագրելուց հետո քննարկվելու նպատակով ներկայացվում է Ընկերության ժողով: Վերստուգող հանձնաժողովի պահանջով Ընկերության վարչական խորհուրդը և Ընկերության տնօրինությունը պարտավոր են տրամադրել Ընկերության ֆինանսատնտեսական փաստաթղթերը: Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Ընկերության Ժողովին: Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Ընկերության Ժողովի որոշմամբ վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգով սահմանված դեպքերում: Նույն Ժողովում ընտրվում է վերստուգող հանձնաժողովի նոր կազմ: |