FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Խաղային գործունեության կազմակերպման տարածքային սահմանափակումները.
1. Խաղասրահի միջոցով խաղային գործունեությունը կարող է կազմակերպվել Կառավարության սահմանած չափանիշները (այդ թվում՝ կրթական, պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Կառավարության սահմանած հեռավորության մասով) բավարարող տարածքներում՝ հետևյալ վայրերում.
    1) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում.
    2) Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում.
    3) Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում.
    4) Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում.
2. Շահումով խաղի և խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի գործունեություն, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում.
3. Խաղասրահի միջոցով բուքմեյքերային գործունեություն կամ վիճակախաղի կազմակերպում, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված տարածքներից, կարող է կազմակերպվել նաև մարզերի յուրաքանչյուր վարչական կենտրոնում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ մեկական խաղասրահի միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  9

4. Կառավարության հավանությանն արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարվելու դեպքում շահումով խաղ կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել նաև սույն հոդվածի 1-ին մասում չնշված՝ Կառավարության սահմանած այլ վայրերում՝ Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան: Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղասրահի միջոցով շահումով խաղ կամ մեկ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղ: Սույն մասով նախատեսված շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել ներդրումը ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից իրականացվելու դեպքում՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության առկայությամբ: Սույն մասով նախատեսված ներդրումային ծրագրին ներկայացվող պահանջները, ծրագրի ներկայացման, քննարկման, հավանության արժանացած ծրագրի շրջանակում ներդրման կատարման փաստը հաստատելու կամ մերժելու կարգը սահմանում է Կառավարությունը։