Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. կոշտ կենցաղային թափոններ՝ սպառման թափոնների տեսակներ, որոնք առաջանում են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում, ինչպես նաև ապրանքներ, որոնք անձնական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից օգտագործման ընթացքում կորցրել են իրենց սպառողական հատկությունները: Կոշտ կենցաղային թափոններին են պատկանում նաև այն թափոնները, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում և կազմով նման են բնակելի տարածքներում ֆիզիկական անձանց կողմից սպառման ընթացքում առաջացող թափոններին. արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոններ (այսուհետ` թափոններ)` արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) կամ սպառման ընթացքում գոյացած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդներ, ինչպես նաև ապրանքներ (արտադրանք), որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները. թափոններ առաջացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որի գործունեության ընթացքում գոյանում են թափոններ. թափոնների գործածություն` գործողություններ, որոնք ուղղված են թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը. վտանգավոր թափոններ` թափոններ, որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ. թափոնների հավաքում` գործունեություն, որը կապված է թափոնների հեռացման և հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում դրանց տեղադրման հետ, ներառյալ` թափոնների տեսակավորումը` հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով. թափոնների պահում` թափոնների ժամանակավոր տեղադրում հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում` դրանց հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով. թափոնների օգտագործում` թափոնների կիրառումն ապրանքների արտադրության, էներգիայի ստացման կամ այլ նպատակներով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 թափոնների մշակում, վերամշակում` տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ. թափոնների օգտահանում` թափոնների օգտագործում` որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս. թափոնների հեռացում` թափոնների հետ կապված գործողություններ, որոնք չեն հանգեցնում դրանց օգտահանմանը. թափոնների վնասազերծում` թափոնների վտանգավոր հատկությունների նվազեցում կամ վերացում մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մշակման միջոցով. թափոնների տեղադրում` թափոնների մեկուսացում, որը բացառում է թափոնների հետագա օգտագործումը և ուղղված է դրանց չեզոքացմանն ու շրջակա միջավայրում վտանգավոր նյութերի հետագա տարածման կանխարգելմանը. թափոնների թաղում` թափոնների վերջնական տեղադրում հատուկ առանձնացված տեղերում կամ օբյեկտներում, որը բացառում է դրանց վտանգավոր ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա. թափոնների գործածության օբյեկտներ` թափոնների հավաքման, պահման, մշակման, վերամշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման և թաղման համար օգտագործվող տեղեր կամ օբյեկտներ. հատուկ հատկացված տեղեր` թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, փոխաբեռնման կայաններ, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր. թափոնների հեռացման վայրեր՝ թափոնների վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր կամ օբյեկտներ (այդ թվում՝ աղբավայրեր, պոլիգոններ). թափոնների հեռացման վայրերը շահագործողներ՝ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք պատասխանատու են թափոնների հեռացման վայրերում թափոնների ոչնչացման, վնասազերծման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման) համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ՝ թափոնների հեռացման վայրերում և դրանց հարակից տարածքներում հողի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով և դրանց մշակում. թափոնների փոխադրում` թափոնների տեղափոխում դրանց գոյացման կամ պահման վայրերից դեպի մշակման, օգտահանման կամ հեռացման վայրեր կամ օբյեկտներ. թափոնների անդրսահմանային փոխադրում` թափոնների փոխադրում որևէ պետության տարածքից այլ պետության տարածք կամ որևէ պետության իրավասության ներքո չգտնվող տարածքով` պայմանով, որ թափոնների նման փոխադրումը առնչվում է առնվազն երկու պետության շահերի. թափոնների պետական դասակարգիչ` թափոնների ծածկագրերի և անվանումների համակարգված ցանկ, որը նախատեսված է պետական կամ վարչական վիճակագրությունում օգտագործելու համար` թափոնների գոյացման, կուտակման, մշակման (վերամշակման), վնասազերծման և հեռացման մասին բազմակողմանի հիմնավորված տեղեկատվություն տրամադրելու նպատակով. արտոնագրված աղբավայրեր` աղբավայրեր, որոնց գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կա թույլտվություն. թափոնների տեղադրման սահմանաքանակ` որոշակի տեսակի թափոնների սահմանային թույլատրելի քանակ, որը օրենսդրությամբ սահմանված ձևով, որոշակի ժամկետով կարելի է տեղաբաշխել թափոնների տեղադրման օբյեկտներում` հաշվի առնելով տվյալ տարածքի էկոլոգիական իրավիճակը. թափոնների գոյացման նորմատիվ` որոշակի տեսակի թափոնների սահմանաքանակ` արտադրանքի որոշակի միավորի ստացման դեպքում. թափոնների անձնագիր` թափոնների տեսակը և վտանգավորության դասը հավաստող փաստաթուղթ, որը տեղեկություններ է պարունակում դրանց կազմի վերաբերյալ. թափոնների տեսակ` թափոնների դասակարգման համակարգին համապատասխան` ընդհանուր հատկություններ ունեցող թափոնների խումբ. թափոնների անձնագրավորում` ռեսուրսախնայման և թափոնների անվտանգ գործածությունն ապահովելու նպատակով թափոնների անձնագրի տվյալների հիման վրա իրականացվող` թափոնների նույնականացմանն ուղղված գործողություններ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 արգելված թափոններ` թափոններ, որոնց հետագա գործածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամրագրվի արգելման մասին որոշում. թափոնների պետական կադաստր` թափոնների դասակարգչի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների, թափոնների և դրանց օգտահանման ու վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ամբողջություն. ընդերքօգտագործման թափոններ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ և այլ թափոններ. մակաբացման ապարներ` անքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման: |