Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 58 Ընդհանուր դրույթներ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների բռնագանձման վերաբերյալ. 1. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում չկատարվելու դեպքում դրանց բռնագանձումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով և տարածվում է մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի՝ Միության մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների կամ այն ապրանքների վրա, որոնց համար չեն վճարվել այդ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը. 2. Մաքսատուրքի, հարկերի, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձման միջոցներ ձեռնարկելուց առաջ մաքսային մարմինը համապատասխան վճարներ վճարողին սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկում է ծանուցագիր մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարումը կատարելու վերաբերյալ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի. 3. Մաքսային մարմինների կողմից սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված ծանուցագրում նշվում են՝ 1) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվարկման հիմքը. 2) համապատասխան վճարի տեսակը, դրույքաչափը, գումարը, վճարման ժամկետը. 3) տոկոսների, տույժերի տեսակը, չափը, գումարը, վճարման ժամկետը. 4) վճարման ժամկետի ուշացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության վերաբերյալ տեղեկատվություն. 4. Հայտարարատուի և այլ անձի մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման համապարտ պարտավորության առկայության դեպքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման վերաբերյալ ծանուցագիրը ներկայացվում է միաժամանակ հայտարարատուին և այլ անձի` ծանուցագրի մեջ համապարտության վերաբերյալ նշում կատարելով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 58 5. Մաքսային մարմնի կողմից սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված ծանուցագիրը հայտարարատուին կամ համապարտ պարտավորություն կրող անձին ներկայացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը չկատարվելու դեպքում մաքսային մարմինները դրանց բռնագանձումը կատարում են օրենքով սահմանված կարգով. 6. Մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի կողմից սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում մաքսային մարմինն սկսում է մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձման գործընթաց՝ մաքսային մարմիններին ծանուցագրի ստացումից հրաժարվելու մասին փաստի հայտնի դառնալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում. 7. Մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձում չի կատարվում, եթե մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման մասին պահանջները չեն ներկայացվել դրանց վճարման ժամկետը լրանալու օրվանից կամ Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության ժամանակ մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր չվճարելու փաստը հայտնաբերելուց հետո՝ երեք տարվա ընթացքում. 8. Միության անդամ այլ պետության տարածքում մաքսատուրքի, հարկերի, դրանց գծով տույժերի, տոկոսների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության ծագման դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները բռնագանձվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 58 9. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գանձումը կատարվում է ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմնի կողմից կամ այն մաքսային մարմնի կողմից, որին տրամադրվել է տվյալ ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում, կամ ապրանքների ապօրինի տեղափոխումը բացահայտած մաքսային մարմնի կողմից՝ ապրանքների արժեքի հաշվին, եթե դրանց համար համապատասխան ապահովում կամ կանխավճարներ տրամադրված չեն եղել: |