FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  246

Տնօրինման ենթակա ապրանքները և տնօրինման կարգը.
1. Սույն օրենքի 245-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետությանը հանձնված ապրանքները ենթակա են տնօրինման մաքսային մարմինների կողմից.
2. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները փոխանցվում են Կառավարության լիազորած՝ պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնող պետական մարմին, բացառությամբ այն ապրանքների, որոնց նկատմամբ օրենքով սահմանված է տնօրինման հատուկ կարգ.
3. Տնօրինման գործողություններ են համարվում`
    1) ապրանքների տեղափոխումը և պահեստավորումը` դրանց համար հատուկ հարմարեցված վայրերում.
    2) ապրանքների իրացման նպատակով իրականացվող գործողությունները, այդ թվում` դրանց առանձին խմբաքանակների մասնատումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և այլն.
    3) ապրանքների իրացումը.
4. Սույն հոդվածով սահմանված կարգով ապրանքները կարող են իրացվել աճուրդային կարգով կամ ուղղակի վաճառքով` մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում.
5. Ապրանքների ուղղակի վաճառքի դեպքում դրանց իրացման գները որոշում են մաքսային մարմինները և համաձայնեցնում հայտարարատուի կամ ապրանքների օգտագործման, տնօրինման կամ տիրապետման իրավունքներ ունեցող անձի կամ նրա լիազորած անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գները չեն կարող էականորեն ցածր լինել այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում գործող մանրածախ գներից` հաշվի առնելով դրանց պահպանվածության աստիճանը.
6. Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստման և վաճառքի կազմակերպման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների հինգ տոկոսի հաշվին: