FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  47

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ.
1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները. Պաշտոնը կամ պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը Ոստիկանության պետ 60 Ոստիկանության պետի տեղակալ,Ոստիկանության զորքերի հրամանատար 60 2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ Ոստիկանության պետի ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ վարչապետի կողմից՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, Ոստիկանության պետի տեղակալների դեպքում ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ Ոստիկանության պետի առաջարկությամբ, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ և Լիազոր մարմնի միջնորդությամբ.
3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Լիազոր մարմնի ղեկավարի կողմից.
3.1. Ոստիկանության ծառայողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածով նախատեսված տարիքային շեմից մինչև հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ՝ մեկ տարի ժամկետով, եթե տվյալ ծառայողն իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները.
4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե համապատասխանաբար Ոստիկանության պետը կամ Լիազոր մարմնի ղեկավարը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  47

Պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ 60 ոստիկանության ավագ խմբի պաշտոններ 58 ոստիկանության միջին խմբի պաշտոններ 58 ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ 55 6. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը.
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: