Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Մանկական սննդի պիտակներին ներկայացվող պահանջները. 1. Մանկական սննդի պիտակները հայերենով և ընթեռնելի տառաչափով պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը. 1) պատրաստման և օգտագործման հրահանգներ` բառերով և պատկերներով. 2) երեխաների տարիքային խումբը՝ թվանշաններով, որոնց համար նախատեսված է մանկական սնունդը, ընդ որում՝ հավելյալ սնուցման համար նախատեսված դեպքերում նշված տարիքը չպետք է փոքր լինի 6 ամսականից. 3) նախազգուշացում ոչ ճիշտ պատրաստման և այլ տարիքի երեխայի կերակրման հետ կապված՝ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի մասին. 4) բաղադրությունը և կաթի կամ կրծքի կաթի փոխարինիչի ծագումը. 5) պահպանման պայմանները նախքան բացելը և դրանից հետո. 6) խմբաքանակի համարը, արտադրման ամսաթիվը և պիտանելիության ժամկետը. 7) արտադրողի և (կամ) բաշխողի անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցները. 8) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն լիազոր մարմնի սահմանած ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ նախազգուշացման տեքստ. 9) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն նախազգուշացում այն մասին, որ կաթնախառնուրդը չպետք է օգտագործվի 6 ամսականից փոքր մանուկների համար. 10) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն «ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ» բառերը և ստորև հետևյալ տեքստը մեծատառերով. «ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է: ԿՐԾՔԻ ԿԱԹԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՆՈՒՆԴ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»: Նշումը պետք է զբաղեցնի պիտակի ծավալի ոչ պակաս, քան քսան տոկոսը. 2. Արգելվում է` 1) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակների վրա տեղադրել կրծքով կերակրումը նսեմացնող կամ արհեստական սնուցումը գովաբանող բովանդակությամբ որևէ տեքստ. 2) մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների պիտակների վրա տեղադրել «մայրականացված», «մարդկայնացված» կամ կրծքի կաթի հետ որևէ համեմատություն ենթադրող արտահայտություններ. 3) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել երեխայի նկարներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 4) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել դրանց պատրաստման եղանակների լուսաբանման հետ առնչություն չունեցող լուսանկարներ, նկարներ կամ այլ գրաֆիկական պատկերներ. 5) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել ցանկացած գրառում, որը հավաստիացնում կամ հնարավոր է համարում կապը տվյալ արտադրանքի կամ նրա բաղադրիչ մասերի և առողջության, աճի կամ զարգացման միջև. 6) մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի պիտակների արտաքին տեսքի և (կամ) ձևավորման նմանեցումը մանկական կաթնախառնուրդների պիտակներին. 7) սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող պիտակավորմամբ մանկական սննդի վաճառքը կամ այլ կերպ իրացումը. 3. Սույն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մանկական սննդի պիտակներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ: |