FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

19) հիմնադիր՝ մինչև իրավաբանական անձի պետական գրանցման պահը իրավաբանական անձի հիմնադիր ժողովին մասնակցած, իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշում ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
19.1) անձը նույնականացնող տվյալներ՝ ֆիզիկական անձի համար՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի համար, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, հաշվառման կամ բնակության վայրի հասցե, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անուն, ազգանուն, պետական հաշվառման համար, հաշվառման վայրի հասցե, իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանում, գրանցման համար, գտնվելու վայրի հասցե.
19.2) կապի միջոցներ՝ էլեկտրոնային փոստի հասցե, փոստային կապի և հաղորդակցության ապահովման այլ տվյալներ.
    20) գործակալության պաշտոնական կայք՝ համացանցի հttp://www.e-register.am հասցեում տեղակայված կայքը.
    21) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի հttp://www.azdarar.am հասցեում տեղակայված կայքը.
    22) հանձնաժողով` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը.
22.1) դիվանագիտական ծառայության մարմին՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ (դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ), որոնք կատարում են գործակալության սպասարկման գրասենյակի որոշակի գործառույթներ.
    25) փոխկապակցված իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձինք,
    ա. որոնցից մեկին ուղղակի կամ անուղղակի պատկանում է մյուսի կանոնադրական կապիտալում 20 և ավելի տոկոս մասնակցություն,
    բ. որոնցից մեկի կանոնադրական կապիտալում մասնակցության 20 և ավելի տոկոսն ուղղակի կամ անուղղակի պատկանում է ֆիզիկական անձին, որին ուղղակի կամ անուղղակի կերպով պատկանում է նաև մյուս իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 20 և ավելի տոկոս մասնակցություն,
    գ. որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
    26) փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, եթե՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

ա. ֆիզիկական անձին ուղղակի կամ անուղղակի պատկանում է 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,
    բ. ֆիզիկական անձն օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունի կանխորոշելու իրավաբանական անձի որոշումները,
    գ. ֆիզիկական և իրավաբանական անձինք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
    27) փոխկապակցված ֆիզիկական անձինք՝ անձը և նրա ամուսինը, անչափահաս զավակը, անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, անձի հետ մեկ տարվա ընթացքում 180 և ավելի օր համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
    28) միջանկյալ իրավաբանական անձ՝ իրավաբանական անձ և իրական շահառու շղթայում գործող ցանկացած այլ իրավաբանական անձ.
    29) զանգվածային լրատվության միջոց՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված լրատվություն իրականացնելու միջոց.
    30) լրատվական գործունեություն իրականացնող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից տարածում է լրատվության միջոց:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    2) էլեկտրոնային կրիչ՝ մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար.
    3) գործակալություն՝ պետական գրանցում և պետական հաշվառում իրականացնող մարմին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) գործող գրասենյակ.
    4) սպասարկման գրասենյակ` գործակալության բաժին կամ առանձին նստավայր, որն իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դիմումատուներին գրանցման գործընթացի վերաբերյալ առաջնային խորհրդատվության տրամադրումը.
    5) ծածկագիր` թվերի և տառերի համակցություն, որը տրվում է դիմողին, և որի միջոցով հնարավոր է հետևել համապատասխան դիմումի ընթացքին և ստանալ դրա արդյունքները, ներառյալ` գրանցումը կամ հաշվառումը կատարելը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը կամ գրանցման կամ հաշվառման մերժման տեքստը.
    6) տեղեկատվական համակարգ՝ էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով գործակալությունը իրականացնում է պետական գրանցումը և պետական հաշվառումը.
    7) պետական միասնական գրանցամատյան (նաև գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

8) վճար` դրամական միջոց, որը սույն օրենքով նախատեսված դեպքերում վճարվում է Նախարարության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց.
    9) գրառում՝ գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման գործընթաց, որը ներառում է արդեն գրառված տեղեկատվության փոփոխությունների մասին տեղեկատվության ավելացումը և լրացումը.
    10) պետական գրանցում՝ ներառում է իրավաբանական անձանց պետական գրանցումը, փոփոխությունների պետական գրանցումը և լուծարման պետական գրանցումը.
    11) իրավաբանական անձի պետական գրանցում՝ նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից.
    12) փոփոխությունների պետական գրանցում՝ գրանցամատյանում գրառված տեղեկությունների որևէ փոփոխության ճանաչումը պետության կողմից.
    13) լուծարման պետական գրանցում՝ իրավաբանական անձի գոյության դադարման փաստի ճանաչումը պետության կողմից.
    14) պետական հաշվառում՝ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառումը, ինչպես նաև պետական մարմինների պետական հաշվառումը.
    15) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառում՝ ֆիզիկական անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակության և գործունակության ճանաչումն է պետության կողմից, ինչպես նաև գրանցամատյանում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունների ճանաչումը պետության կողմից.
    16) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում՝ իրավաբանական անձի նոր ստեղծվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գոյության ճանաչումը պետության կողմից.
16.1) պետական մարմնի հաշվառում` հաշվառման ենթակա պետական մարմնի հաշվառումը պետության կողմից.
    17) կանոնադրական կապիտալ՝ տարբեր տեսակի իրավաբանական անձանց համար սահմանված պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը.
    18) մասնակից՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ կամ հասարակական միավորում.