FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  166

Առողջությանը ծանր վնաս պատճառելը.
1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը`
    1) վտանգավոր է կյանքի համար,
    2) առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ դրա գործառույթի կորուստ,
    3) արտահայտվել է դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակմամբ,
    4) առաջացրել է առողջության քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով,
    5) առաջացրել է հղիության ընդհատում կամ 6) առաջացրել է հոգեկան խանգարում, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
    2) անչափահասի նկատմամբ,
    3) առանձին դաժանությամբ,
    4) այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով,
    5) մի խումբ անձանց կողմից,
    6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,
    7) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
    8) շահադիտական դրդումներով,
    9) պատվերով,
    10) խուլիգանական դրդումներով,
    11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
    12) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,
    13) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,
    14) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով կամ 15) անզգուշությամբ առաջացնելով հանցագործությունից տուժած անձի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: