FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  40

Սահմանադրական դատարանում գործերի դատաքննության ընթացակարգը.
1. Սահմանադրական դատարանում գործերի դատաքննությունն իրականացվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ընթացակարգով` սույն օրենքին համապատասխան.
2. Գրավոր և բանավոր ընթացակարգերով գործերի դատաքննության կանոնները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով` հիմք ընդունելով սույն օրենքի ընդհանուր պահանջները.
3. Գործի դատաքննությունը գրավոր կամ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին դատաքննության մասնակիցները տեղեկացվում են գրությամբ` գործը քննության ընդունելու պահից եռօրյա ժամկետում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
    1) գրավոր կամ բանավոր ընթացակարգով գործի դատաքննության մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տեքստը.
    2) այն ժամկետը, որի ընթացքում դատաքննության մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց գրավոր բացատրությունները, եթե դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով, և գործի այլ նյութեր.
    3) գործի դատաքննության ժամանակ մասնակիցների իրավունքների և պարտականությունների մասին հակիրճ տեղեկություններ: