Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 13 Երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը և բացահայտման սահմանափակումը. 1. Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար. լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված մատուցված ծառայությունների դիմաց` կառավարության սահմանած կարգով. 2. Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործման իրավունքի ժամկետում չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում. 3. Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 4. Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է` 1) դատարանի որոշման հիման վրա. 2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով. 3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով. 4) ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, հարկային մարմիններին` վերջիններիս իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական և հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով: 5) սույն օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության շրջանակներում: |