FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  362

Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը.
1. Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե`
    1) ճիշտ չի կիրառվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը.
    2) ճիշտ չի կիրառվել նյութական օրենքը.
    3) առկա է քրեադատավարական օրենքի էական խախտում.
    4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ.
2. Միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրառումն է, եթե այն ենթակա չէր կիրառման, կամ չկիրառումն է, եթե այն ենթակա էր կիրառման, կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է.
3. Նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառումը քրեական օրենքի կամ նյութական այլ օրենքի որևէ հոդվածի, հոդվածի մասի կամ կետի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման, կամ որևէ հոդվածի, հոդվածի մասի կամ կետի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ նյութական օրենքի սխալ մեկնաբանումն է.
4. Քրեադատավարական օրենքի էական խախտում է դատական վարույթի ընթացքում քրեական վարույթի որևէ սկզբունքի խախտումը.
5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտը հրապարակելուց հետո առաջացած որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում.
6. Վերադաս դատարանն իրավասու է մեղադրյալի վիճակի վատթարացման առումով բեկանելու կամ փոփոխելու արդարացման դատավճիռը, ինչպես նաև մեղադրյալի վիճակի վատթարացման առումով բեկանելու կամ փոփոխելու մեղադրական դատավճիռը միայն այն դեպքում, երբ այդ հիմքով և պահանջով բողոք է բերել դատախազը կամ տուժողը կամ նրա ներկայացուցիչը.
7. Արդարացման դատավճիռը, ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման հիմքով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում.
8. Սույն հոդվածի 1-5-րդ մասերը բացառիկ վերանայման նկատմամբ չեն կիրառվում: