FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

Ընկերության մասնաճյուղը և ներկայացուցչությունը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում բացել մասնաճյուղ և ներկայացուցչություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
2. Ընկերության մասնաճյուղը Ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է Ընկերության կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից ապահովագրական գործունեություն է իրականացնում: Մասնաճյուղը կարող է ապահովագրական գործունեություն իրականացնել միայն ապահովագրության այն դասերով, որի համար լիցենզիա է ստացել Ընկերությունը.
3. Ընկերության ներկայացուցչությունն Ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է Ընկերությունը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, Ընկերության անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունն ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունք չունի.
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ հետևյալ փաստաթղթերը`
    1) Ընկերության խորհրդի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք՝ մասնաճյուղ բացելու մասին.
    2) Ընկերության միջնորդագիրը.
    3) մասնաճյուղի կանոնադրությունը.
    4) ստեղծվող մասնաճյուղի ղեկավարների գործունեության վերաբերյալ տեղեկանք՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով.
    5) ստեղծվող մասնաճյուղի գործարար ծրագիրը՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով.
    6) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն.
    7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչությունը գրանցելու համար Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
    1) Ընկերության միջնորդագիրը.
    2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ Ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը.
    3) ներկայացուցչության կանոնադրությունը.
    4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
6. Սույն հոդվածով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պահից` 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ընկերությանը.
7. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար.
8. Կենտրոնական բանկը կարող է մերժել Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե՝
    1) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
    2) ներկայացված փաստաթղթերը թերի են.
    3) Ընկերության մասնաճյուղի տարածքը կամ տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    4) Ընկերության մասնաճյուղի ղեկավարների մասնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին.
    5) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Ընկերությունը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ մասնաճյուղի բացումը կհանգեցնի Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

6) մասնաճյուղի ներկայացված գործարար ծրագիրը կամ ծրագրում փոփոխությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով մասնաճյուղի գործարար ծրագիրը կամ ծրագրում փոփոխություններն անիրատեսական են կամ, գործելով ծրագրին համապատասխան, Ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն ապահովագրական գործունեություն իրականացնել.
    8) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած չափից.
9. Կենտրոնական բանկը կարող է մերժել Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը, եթե՝
    1) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
    2) ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ թերի.
    3) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը.
    4) ներկայացուցչության գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին Ընկերության գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած չափից.
10. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման (ներառյալ՝ ժամանակավոր դադարեցման) կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և պայմաններով: