Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Անապահովության նպաստ նշանակելու վարչական վարույթի առանձնահատկությունները. 1. Անապահովության նպաստ նշանակելու վարչական վարույթը բաղկացած է դիմումի ներկայացման, օրենսդրությամբ սահմանված տվյալների հավաքման և վարչական ակտի կայացման փուլերից. 2. Անապահովության նպաստ նշանակելու նպատակով ընտանիքի չափահաս անդամներից մեկը՝ չափահաս մյուս անդամների գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությամբ, անհատական օգտահաշվի միջոցով առցանց ներկայացնում է Գնահատման կարգով հաստատված դիմում: Դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճեններ, որոնք հավաքվում են ընտանիքի էլեկտրոնային սոցիալական գործում. 3. Անապահովության նպաստ նշանակելու կամ մերժելու կամ անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու կամ անապահովության նպաստի չափի փոփոխման վերաբերյալ վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ եղանակով ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում, որի արդյունքով ձևավորվում է էլեկտրոնային կարգադրություն (այսուհետ՝ Կարգադրություն)՝ վավերականության ստուգման նպատակով համապատասխան ծածկագրով, առանց ստորագրության՝ դիմումի ներկայացման պահից 30 օրվա ընթացքում։ Դիմումի ներկայացման օր է համարվում օրենսդրությամբ սահմանված դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրը: Կարգադրության ընդունման համար հիմք են դիմողի առցանց ներկայացրած դիմումը և փաստաթղթերի բնօրինակների գունավոր լուսապատճենները, սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին հասանելի այլ պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների (համաձայնությամբ) տեղեկատվական շտեմարաններում առկա և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալները, ինչպես նաև դիմողի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով իրականացվող տնայցի արդյունքները. 4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու հիմքով անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում առանձին կարգադրություն չի ձևավորվում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 5. Կարգադրությունն ուժի մեջ է մտնում ձևավորման պահից։ Կարգադրությունը դիմողին տրամադրվում է ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգում դիմողի անհատական օգտահաշվի միջոցով այն ձևավորվելու օրվա ընթացքում, իսկ դիմողի ցանկության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու կամ տարածքային կենտրոնում առձեռն տրամադրելու միջոցով նման առցանց պահանջ ներկայացնելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Կարգադրությանը համաձայն չլինելու դեպքում դիմողը կարող է այն բողոքարկել դատական կամ վարչական կարգով։ Դատական կամ վարչական բողոքը կարող է ներկայացվել Կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։ Վարչական կարգով բողոքարկման դեպքում դիմողն առցանց ներկայացնում է բողոք Միասնական սոցիալական ծառայություն։ Վարչական կարգով բողոքարկման արդյունքով վարչական ակտը կայացվում է դիմումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում։ Վարչական կարգով բողոքարկման հիման վրա Կարգադրությունն ընդունվում է՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը (տվյալները), իսկ կայացված համապատասխան վարչական ակտը դիմողին տրամադրվում է սույն մասով սահմանված եղանակով ու ժամկետներում. 6. Վարչական բողոքի արդյունքով կայացվում է հետևյալ որոշումներից մեկը. 1) բավարարել բողոքը և ձևավորել նոր Կարգադրություն. 2) մերժել բողոքը՝ Կարգադրությունը թողնելով անփոփոխ։ |