Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 529 Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը. 1. Եթե գնորդը (ստացողը) օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան հրաժարվում է մատակարարի հանձնած ապրանքից, ապա նա պարտավոր է ապահովել այդ ապրանքի պահպանությունը (պատասխանատու պահպանություն) և անհապաղ տեղեկացնել մատակարարին. 2. Մատակարարը պարտավոր է հետ տանել գնորդի (ստացողի) կողմից պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն: Եթե մատակարարն այդ ժամկետում չի տնօրինում ապրանքը, գնորդն իրավունք ունի իրացնել ապրանքը կամ այն վերադարձնել մատակարարին. 3. Մատակարարը հատուցում է ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ վաճառողին վերադարձնելու հետ կապված` գնորդի կատարած անհրաժեշտ ծախսերը: Ընդ որում, ապրանքն իրացնելուց ստացված հասույթը տրվում է մատակարարին` գնորդի հասանելիքը հանելով. 4. Այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար: |