FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1028

Մասնակիցների ընդհանուր գույքը.
1. Մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ համատեղ գործունեության պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից.
2. Մասնակիցների ներդրած գույքը, որին նրանք տիրապետում էին սեփականության իրավունքից տարբերվող հիմքերով, օգտագործվում է ի շահ բոլոր մասնակիցների և նրանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի հետ միասին կազմում է մասնակիցների ընդհանուր գույքը.
3. Մասնակիցները կարող են ընդհանուր գույքի հաշվապահական հաշվառումը հանձնարարել իրենցից մեկին.
4. Մասնակիցներն ընդհանուր գույքն օգտագործում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանով սահմանված կարգով.
5. Ընդհանուր գույքի պահպանման կապակցությամբ մասնակիցների պարտականությունները և այդ պարտականությունները կատարելու հետ կապված ծախսերի հատուցման կարգը որոշվում են համատեղ գործունեության պայմանագրով: