FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Տեղեկությունների պաշտպանությունը.
1. Լիազոր մարմնին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող և տրամադրվող ցանկացած տեղեկության, այդ թվում` լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տվյալներ տրամադրած կամ դրանց տրամադրմանը մասնակցած կամ լիազոր մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ծանուցման տրամադրման մեջ ներգրավված անձի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը` դրանք բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ այլ անձանց հայտնի դարձնելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
2. Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաև լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որևէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրված ծանուցումները և այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն կարող տրամադրվել երրորդ անձի, բացառությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների: