FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը.
1. Տեղական տուրքերի դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով.
2. Համայնքներում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում ավագանու որոշմամբ սահմանված գոտիների համար կարող են սահմանվել տեղական տուրքերի և վճարների տարբեր դրույքաչափեր.
3. Համայնքի վարչական տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.
4. Գյուղական կամ քաղաքային բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի համար օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ.
5. Օրացուցային տարվա համար ավագանու սահմանած տեղական տուրքի դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել: Օրացուցային տարվա կամ եռամսյակի համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա կամ եռամսյակի ավարտը: