FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  32

Արբիտրաժի ավարտը.
1. Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշման կայացմամբ.
2. Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժի ավարտի վերաբերյալ կայացնում է որոշում այն դեպքում, երբ`
    1) հայցվորը հրաժարվում է հայցից, բացառությամբ, երբ պատասխանողն առարկում է գործի վարույթի ավարտման դեմ, և արբիտրաժային տրիբունալը ճանաչում է նրա օրինական շահը վեճի վերջնական կարգավորման հարցում.
    2) կողմերը պայմանավորվում են վարույթի դադարեցման վերաբերյալ.
    3) արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ գործի քննության շարունակումը որոշակի պատճառներով դարձել է ավելորդ կամ անհնարին.
3. Արբիտրաժային տրիբունալի լիազորությունները դադարում են արբիտրաժի ավարտի հետ միաժամանակ` սույն օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթների հաշվառմամբ: