Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 32 Պաշտպանի մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին. 1. Պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա, ինչպես նաև իրավունք ունի ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր. 2. Պաշտպանն իր կարգավիճակով չի կարող ելույթ ունենալ դատական նիստերի ընթացքում: Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը կարող է դիտարկման նպատակով ներկա լինել դռնբաց դատական նիստերին. 3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու նաև Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր: |