Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 104 Օպերատորի գրանցումը և լիցենզավորումը. 1. Օպերատորի պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ են ներկայացնում՝ 1) գրանցման և լիցենզավորման դիմում. 2) օպերատորի գործարար ծրագիրը. 3) օպերատորի հիմնադիրների ժողովի կողմից հաստատված օպերատորի կանոնադրությունը՝ 6 օրինակից. 3.1) օպերատորի ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով. 4) տեղեկություններ օպերատորի բաժնետերերի (մասնակիցների) վերաբերյալ. 5) օպերատորի հիմնադիրների ժողովի որոշումը՝ օպերատորի ղեկավարներ նշանակելու մասին. 6) տեղեկություններ օպերատորի ղեկավարների վերաբերյալ, ղեկավարների` նոտարական կարգով վավերացված ստորագրությունների նմուշները, նրանց մասնագիտական որակավորման վկայականների պատճենները. 7) օպերատորում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց նշանակալից մասնակցության նախնական թույլտվություն ստանալու համար սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը. 8) շուկայի կանոնների նախագծերը. 9) օպերատորի կանոնադրական կապիտալը Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում բացված հաշվին մուծումը հավաստող փաստաթուղթը. 10) տվյալ շուկայում կնքված գործարքների արդյունքում ծագող պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագիրը. 11) ներդրումային ծառայություններ մատուցող առնվազն հինգ անձանց հետ կնքված՝ առևտրի մասնակցության նախնական համաձայնագրերը. 12) պետական տուրքի վճարման անդորրագիրը. 13) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 104 2. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման բացառություններ՝ ոչ ռեզիդենտ նշանակալից մասնակիցների և ղեկավարների համար, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ. 3. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմողը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի կողմից գրանցելու և լիցենզիա տրամադրելու կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից: |