Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 2. Զորահավաքային նախապատրաստությունը ներառում է` 1) ռազմական անվտանգության համակարգի և տնտեսության զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակումը և հաստատումը. 2) ռազմական անվտանգության համակարգի, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգերի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման պլանավորումը. 3) նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների կուտակումը, դրանց պահպանումը և թարմացումը. 4) բնակչությանը ռազմական դրության ժամանակ մթերային և ոչ մթերային ապրանքներով, բժշկական սպասարկման, կապի ու տրանսպորտային միջոցներով ապահովող համակարգերի նախապատրաստումը. 5) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում ու համապատասխան կազմակերպություններում զորահավաքային մարմինների ստեղծումը. 6) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու համապատասխան կազմակերպությունների ղեկավարման պահեստային կետերի ստեղծումը և դրանց նախապատրաստումը. 7) քաղաքացիների կցագրումը զինված ուժերի պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին, քաղաքացիների ամրագրումը. 8) տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների և բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծումը, զարգացումն ու պահպանումը. 9) զորահավաքային պլանների կատարման, զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի զորահավաքային ծավալման, տեղական պաշտպանության ուժերի պատրաստության, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի ու տեղեկատվության համակարգերի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման ապահովման նպատակով ուսումնավարժական հավաքների ու պարապմունքների անցկացումը. 10) պետության զորահավաքային պատրաստվածության վիճակի և իրականացման գործընթացի գնահատումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում ներառում է` 1) Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության և բնակչության նկատմամբ ոտնձգությանը զինված դիմակայությունը. 2) պատերազմի և (կամ) ռազմական դրության հայտարարումը, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի անցկացումը. 3) զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի, տեղական պաշտպանության ուժերի կիրառումը: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո. 4) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի և տեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի: Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ կապի և տեղեկատվության ամբողջ համակարգը` իր ենթակառուցվածքներով, ներառյալ` ռադիոհաճախականության ռեսուրսը, ապահովում է պաշտպանության շահերից բխող խնդիրների առաջնահերթ իրականացումը. 5) զորահավաքային զորակոչի իրականացումը. 6) զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային, կապի և այլ միջոցների, անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների ներգրավումը. 7) նյութական պահուստի միջոցներով զորահավաքային կարիքների բավարարումը. 8) բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների նորմավորված մատակարարումը. 9) աշխատունակ բնակչության հավաքագրումը պաշտպանական կամ թիկունքային ապահովման աշխատանքների կատարման համար. 10) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ միջոցառումների իրականացումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 4. Պաշտպանության խնդիրներ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա պետությունների զինվորական կազմավորումներ և ստորաբաժանումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կարող են ընդգրկվել զինված ուժերի միացյալ խմբավորման կազմում կամ գտնվել միավորված հրամանատարության ներքո. 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով զինված ուժերի ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնակցել խաղաղապահ կամ ռազմական գործողությունների: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը. 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը խաղաղ ժամանակ ներառում է` 1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանումը. 2) ռազմական սպառնալիքի կանխատեսումը, գնահատումը և կանխարգելման միջոցառումների պլանավորումը. 3) պաշտպանության ոլորտի իրավական կարգավորումը. 4) անհրաժեշտ կառուցվածքով, թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և այլ տեխնիկայով ու գույքով համալրված, բարձր մարտունակություն և պատրաստականություն ունեցող զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների ստեղծումը, զարգացումը, ինչպես նաև դրանց ծավալման և կիրառման պլանավորումը. 5) զորահավաքային նախապատրաստությունը. 6) քաղաքացիների զինվորական հաշվառման կազմակերպումը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացումը, պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպումը, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացումը. 7) միջազգային համագործակցությունը և ռազմադիվանագիտական կարողությունների ընդլայնումը. 8) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը. 9) ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը. 10) ռազմական գործի, ռազմական գիտության և ուսուցման կազմակերպումն ու զարգացումը. 11) զինված ուժերում մարդկային ռեսուրսների պլանավորումը և ներգրավումը. 12) պաշտպանության ոլորտում տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, պետական գաղտնիքի պահպանման ապահովումը. 13) անհրաժեշտ քանակությամբ զենքի և ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի, պարենի և այլ նյութական պաշարների կուտակումը. 14) պաշտպանական ծախսերի պլանավորումը, ֆինանսավորումը և դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողությունը. 15) պաշտպանության ոլորտում գնումների գործընթացի արդյունավետ, թափանցիկ և մրցակցային սկզբունքներով իրականացումը. 16) հայրենասիրական դաստիարակության ապահովումը, ռազմամարզական բնույթի միջոցառումների կազմակերպմամբ բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը. 17) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ուղղությամբ այլ միջոցառումների իրականացումը: |