Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 9 Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը. 1. Զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրը (այսուհետ՝ կադաստր) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների վերաբերյալ համակարգված տեղեկությունների պաշտոնական հրապարակային ժողովածու է. 2. Կադաստրը հրապարակվում է քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մուտքագրվում են Կառավարության կողմից եռամսյակը մեկ հաստատվող կադաստր կամ հանվում են կադաստրից: Կադաստր չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները. 3. Կադաստրը վարում է ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով: Կադաստրում փոփոխություններ են արվում քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մոդելների ցանկը հաստատելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, եթե այդ տվյալները ենթակա են կադաստր մուտքագրվելու կամ կադաստրից հանվելու: |