Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Վեճեր լուծող հանձնաժողովը. Ընկերության ժողովն իր անդամների կազմից ստեղծում է վեճեր լուծող հանձնաժողով, որը քննարկում ու լուծում է Ընկերության անդամների միջև, Ընկերության անդամների և Ընկերության վարչական խորհրդի և(կամ) տնօրինության միջև Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը: Հանձնաժողովի անդամների կազմը, որը պետք է բաղկացած լինի առնվազն երեք անդամից, նրանց լիազորությունների սահմանները, գործունեության ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ, իսկ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատվող վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վեճեր լուծող հանձնաժողովի կազմում: Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` Ընկերության անդամ(ներ)ի դիմումով կամ Ընկերության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության նախաձեռնությամբ: Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են քարտուղար, որն արձանագրում է հանձնաժողովի նիստերը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, և նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նախագահում է նիստերում, ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները: Վեճեր լուծող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ջրօգտագործողի պարտավոր է ներկայացնել վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը, եթե վերջինս նման ցանկություն է հայտնել: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Իրենց խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումներն Ընկերության անդամները գրավոր հանձնում են հանձնաժողովի նախագահին, որը դիմումի քննարկման նպատակով տասնօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ: Կողմերը տեղեկացվում են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին և պարտավոր են մասնակցել նիստի աշխատանքներին, իսկ եթե հնարավորություն չունեն անձամբ մասնակցելու, ապա նրանց շահերը կարող են ներկայացնել այլ անձինք համապատասխան լիազորագրի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ լսվում է վեճեր լուծող հանձնաժողովի անդամին վերաբերող վեճը, վերջինս, որպես հանձնաժողովի անդամ, չի մասնակցում նիստին և որոշման կայացմանը: Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ կարող են մասնակցել Ընկերության յուրաքանչյուր ջրօգտագործող անդամ, տնօրինության աշխատակից կամ որևէ այլ անձ: Վեճեր լուծող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվում են վեճի կողմերի փաստարկները, որոնք կարող են ներկայացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Վեճի կողմերը վեճեր լուծող հանձնաժողովին կարող են ներկայացնել իրենց կարծիքը հիմնավորող ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը: Վեճեր լուծող հանձնաժողովը գործը քննարկում է մեկ նիստով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է քննարկել մի քանի նիստով, սակայն ոչ ավել, քան քննարկումը սկսելուց հետո` տասնօրյա ժամկետում, որից հետո հանձնաժողովը կայացնում է որոշում: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել Ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կամ հաստատել համապատասխան պայմանների հիման վրա վեճի կողմերի հաշտությունը: Վեճեր լուծող հանձնաժողովը որոշում է կայացնում` հիմք ընդունելով վեճի կողմերի կարծիքները և հիմնավորումները: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը. ա) վերացնել, փոփոխել կամ թողնել առանց փոփոխության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության կողմից Ընկերության անդամի նկատմամբ կայացված որոշումը. բ) վերականգնել Ընկերության անդամի խախտված իրավունքը, այդ թվում` պարտավորեցնել այդ իրավունքը խախտողին կատարել համապատասխան գործողություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով: Վարչական խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամը, տնօրինության աշխատակիցները միաժամանակ չեն կարող լինել նաև վեճեր լուծող հանձնաժողովի անդամ: Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունն ընդհանուր կարգով դադարեցվում է, երբ լրանում է դրա գործունեության ժամկետը: Ընկերության ժողովի որոշմամբ վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել հետևյալ դեպքերում. ա) վեճեր լուծող հանձնաժողովի անդամ(ներ)ը կորցրել է (են) հանձնաժողովի անդամ(ներ) լինելու համար օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով նախատեսված իրավական հիմքերը. բ) վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի, Ընկերության կանոնադրության և վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգի խախտում. գ) առկա է վեճեր լուծող հանձնաժողովի անդամի դիմումը հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին: Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության դադարեցման դեպքում Ընկերության ընդհանուր ժողովը ընտրում է հանձնաժողովի նոր կազմ: |