Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 18 Մաքսային մարմիններ հաշվետվություն ներկայացնելը. 1. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք, լիազորված տնտեսական օպերատորներն ու օտարերկրյա ապրանքները, ինչպես նաև Միության՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները տիրապետող և (կամ) օգտագործող անձինք պարտավոր են մաքսային մարմին ներկայացնել հաշվետվություն՝ պահպանվող, փոխադրվող, իրացվող, վերամշակվող և (կամ) օգտագործվող ապրանքների, ինչպես նաև իրականացված մաքսային գործառնությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ կարող է սահմանվել, որ նշված անձանց կողմից հաշվետվությունը ներկայացվի միայն մաքսային մարմնի պահանջով. 2. Հաշվետվությունը ներկայացնելու եղանակը, հաշվետվությունների ձևերը, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվող հաշվետվությունների կառուցվածքն ու ձևաչափը, դրանք լրացնելու կարգը, ինչպես նաև հաշվետվությունը ներկայացնելու կարգն ու ժամկետները որոշվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: Գլուխ 3 Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը: Ապրանքների դասակարգումը |