Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը. 1. Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից. 2. Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է` 1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, 2) ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, 3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման, 4) հրաժարվել առևտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից, 5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների, 6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի. 3. Եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում պատգամավորի մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագիրը չի դադարել այդ կազմակերպության լուծարման կամ սնանկ ճանաչվելու հիմքով, ապա պատգամավորը պարտավոր է հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման: Հավատարմագրային կառավարման հանձնումն իրականացվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին գործի քննության ընդունման օրվանից մինչև այդ գործով Սահմանադրական դատարանի վերջնական որոշման ընդունման օրը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 5. Պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոններ են Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների, խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների պաշտոնները, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա մարմինների լիազորությունների կամ գործառույթների իրականացմանն առնչվող այլ պաշտոններ. 6. Սույն օրենքի իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը կամ աշխատանքը. 7. Պատգամավորին գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց պատգամավոր չհամարվող անձը կարող է հավակնել. 8. Պատգամավորական լիազորությունների իրականացման հետ կապված պատգամավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի կամ օրենքով չարգելված այլ աշխատանքային գործունեության նկատմամբ. 9. Ազգային ժողովի բնականոն աշխատանքն ապահովելու համար պատգամավորն Ազգային ժողովի նախագահին և իր անդամակցած հանձնաժողովի նախագահին տեղյակ է պահում համատեղությամբ կատարվող գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքի մասին: |